Հայաստանի օրհներգը տխուր է, այն պետք է փոխել, հայտարարել է Կոմպոզիտորների միության նախագահը: Արամ Սաթյանն առաջարկել է վերականգնել նախկին օրհներգը, որի հեղինակն Արամ Խաչատրյանն է: Վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ ասել է, որ պետք է փոխել ոչ միայն հիմնը, այլեվ զինանշանը: Ըստ նրա, այն արեվմուտքի եվ Ռուսաստանի զինանշանների խառնուրդն է: