Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Հայկական ուժերը, հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի եվ զինտեխնիկայի կորուստներ, մարտագծի հյուսիսարեվելյան եվ հարավարեվելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Հայ հրետանավորները ոչնչացրել են առաջնագիծ տեղափոխվել փորձող ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ: